10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Շարմազանովը պարզաբանեց՝ ԱԺ կանոնակարգը չի խախտվել

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ կենտրոնական ամբիոնից հայտարարեց, որ ԱԺ-ն այսօր երկու անգամ կանոնակարգ-օրենքի խախտում է թույլ տվել. ՛՛Մենք քննարկում ենք ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, այնինչ կես ժամվա ընթացքում Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգի խախտում է եղել: Մեկ խմբակցությունը 20 րոպե է վերցնում, որից հետո անմիջապես պետք է քվեարկություն լինի, բայց ԱԺ նախագահը խախտում է կանոնակարգը, և երկրորդը՝ դրանից մի քանի րոպե առաջ ԱԺ պատգամավորը քվեարկում է մեկ այլ պատգամավորի փոխարեն: Ես երկրորդ անգամ զգուշացնում եմ՝ այդ խախտումների համար ով է տուգանք մուծելու, ով է պատիժ կրելու, ո՞ր դատարանն է գործը քննելու՛՛,-հարցրեց նա:

ՀԱԿ պատգամավորի ելույթին արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. ՛՛Հիշեցնեմ, որ քսան րոպե ընդմիջումից հետո քվեարկություն է եղել, Վահրամ Բաղդասարյանի կողմից քսան րոպե ընդմիջում վերցնելուց հետո ԱԺ նիստում որևէ քվեարկություն նախատեսված չի եղել, ինչքան եղել էին հարցեր, դրել էինք քվեարկության առաջին ընդմիջումից հետո՛՛,-ասաց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ