08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Սա ոչ թե քառյակի կետերի իրականացումն է, այլ մեր ծրագրի իրականացումը՛՛

Ազգային ժողովում ՛՛Վարչական իրավախախտումների վերաբերյալ՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ՛՛ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ այս փոփոխությամբ քառյակի 12 կետերից մեկը մասնակի բավարարվում է մասնակի, եւ սա կոսմետիկ լուծում է:

Ի պատասխան Գ. Ջհանգիրյանի այս նկատառմանը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց.՛՛Քառյակի 12 կետերը չկային, երբ Աժ մեծամասնության ու ԱԺ նախկին նախագահի առաջարկով մենք լսումներ էինք իրականացնում Ազգային ժողովում: Սա ոչ թե քառյակի կետերի իրականացնումն է, այլ քաղաքական մեծամասնության եւ Կառավարության հետեւողական աշխատանքի արդյունքը: Այնպես որ սա մեր ծրագրային կետերի իրականացումն է”:

Նշենք, որ նախագիծը ենթադրում է, որ  նվազեցվելու է ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափը: Նախագծով առաջարկվում է լուսացույցի արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկության արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելու դեպքում գործող 10 հազար դրամի տուգանքը դարձնել 5000 դրամ: Երկրորդ նվազեցվող իրավախախտումը վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնների խախտումն է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ