10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Որևէ քաղաքական ուժին բարոյական իրավունք տրված չի սեփականաշնորհելու հաղթանակը. Կարապետյանը՝ ՀԱԿ-ին

՛՛Հպարտ եմ, որ ունենք ազատ Արցախ: 
Բոլորս ենք հպարտ:
Քանզի հերոսամարտը և հաղթանակը ՄԵՐՆ է՝ համայն հայությանը՝ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միասնական, դժվար, արդար, միասնական ոգու, մեծ հավատի, զրկանքների, անտանելի ցավի, բայց և միևնույն ժամանակ միասնականության հաղթանակը:

Եվ որևէ քաղաքական ուժին բարոյական իրավունք տրված չի սեփականաշնորհելու հաղթանակը և շահարկելու այն՝ իբրև կուսակցության արժանիք.. 
Կարծում եմ, որ մեր նահատակների լուսավոր հիշատակը հարգելով՝ ապշեցուցիչ այդ հայտարարությունը հնչեցնելն առնվազն սխալ էր.. 
Հ.Գ. Խոսքս երեկ Ազգային ժողովում լսումների ժամանակ արված ռեպլիկի մասին է, որ ինչպես կարելի է մեղադրել մի քաղաքական ուժի, որն ապահովել է Ղարաբաղի հաղթանակը..՛՛:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն այս գրառումն է կատարել Facebook-յան էջում: Նշենք, որ երեկ նման հայտարարությամբ էր հանդես եկել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ