Երևանի քաղաքապետն այցելել է ԼՂՀ Մարտունու շրջան
Արցախ կատարած պաշտոնական այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է ԼՂՀ Մարտունու շրջան: Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի և Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերզամի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, ինչպես նաև ծաղիկներ է խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանին: […]





































