06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նրա աշխատանքը արտերկրում Հայաստանը ներկայացնելն է. Արզումանյանը չի քննադատում Է. Նալբանդյանին

”Ժամանակը ցույց կտա՝ ես եմ ճիշտ ասւոմ , թե նա: Մարդը եթե մի քաղաքականություն է վարում, պիտի ասի, որ ճիշտ է՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու էր նախագահ Սերժ Սարգսյանն ասում, որ ապագայում բոլորը կհամոզվեն, որ Մաքսային միությունը դրական կանդրադառնա Հայաստանի վրա: Արզումանյանը նշեց, որ իհարկե, ՌԴ-ի նկատմամբ կիրառվող սանկցիաները որոշակի հնարավորություն են տալիս արտահանման, սակայն պետք չէ անընդհատ մտածել, թե որքան ապրանք կարտահանի Հայաստանը: ՛՛Պետությունով ընկած հաշվում ենք՝ քանի տոննա ծիրան կամ խնձոր կարող ենք ուղարկել Ռուսաստան, եթե Լեհաստանը խնձոր չտա՛՛,-նետեց նա:

Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ երկրներին, որոնք այդքան էլ կողմ չեն, որ Հայաստանը դառնա լիիրավ անդամ, ապա Արզումանյանը շեշտեց, որ և Նազարբաևը, և Լուկաշենկոն խոսում են և մշտապես էլ հանդես են եկել իրենց ազգային շահերից: ՛՛Նազարբաևի վերջին հայտարարությունը գալիս է ապացուցելու այն ձևը, որ Հայաստանն ընկալվում է  Ռուսաստանի երկրորդ ձայն ու այդ պատճառով էլ նրան հնարավորություն չեն տալիս անդամակցել: Իսկ Ղազախստանին ձեռնտու է բերել Ղրղզստանին, որի հետ կոնֆլիկտներ չունի՛՛:

Ա. Արզումանյանը բացառում է, որ իշխանությունը կհամաձայնի մաքսակետ դնել ԼՂՀ-ի սահմանում: ՛՛Դա ինքնասպանության նման մի բան կլինի, ՀՀ-ը ու ԼՂՀ-ն միասնական մեկ առևտրատնտեսական ու մաքսային տարածքի մեջ պիտի լինեն՛՛:

 Նախկին նախարարը քննադատելի չի համարում ներկա ԱԳՆ-ի այցը Թուրքիա: Նշենք, որ շատերը մեղադրեցին Էդվարդ Նալբանդյանին Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու համար: ՛՛Նրա աշխատանքը արտերկրում Հայաստանը ներկայացնելն է, նույնիսկ քննարկման թեմա չէ, հրավիրել են, գնացել է, յուրաքանչյուր ԱԳ նախարար պետք է այցելի ցանկացած երկիր՛՛,-բացատրեց Արզումանյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ