Գերմանիայի հավաքականը հռչակվեց աշխարհի չեմպիոն/վիդեո/
Բրազիլիայի ”Մարականա” հանրահայտ մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2014 թ.-ի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները: Մարզադաշտը տեղավորում է գրեթե 75 հազար մարդ: Կիսաեզրափակիչ հանդիպումներում գերմանացիները 7-1 hաշվով հաղթել էին Բրազիլիայի ընտրանուն, իսկ Արգենտինան գոլազուրկ ոչ ոքիից հետո 11 մետրանոց հարվածաշարում հաղթահարել է Հոլանդիայի արգելքը: Եզրափակիչ մրցավեճում հանդիպման հիմնական ժամանակն ընթացավ հավասար պայքարում, […]





































