Ինչ ակնկալել

՛՛Նախագահների հանդիպման կազմակերպման իմաստը բանակցային գործընթացի շարունակությունն է՛՛,-ասուլիսում ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչ կարելի է ակնկալել Փարիզում Ադրբեջանի և ՀՀ նախագահների հանդիպումից: Նշենք, որ հանդիպման առաջարկն արել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, դեռևս հայտնի չէ, թե իսկապես կկայանա հանդիպումը: Քաղաքագետը շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են […]