06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետը Ճարտարում մասնակցել է Ս. Վարդանանց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանըսեպտեմբերի 26-ին այցելել է Ճարտար և մասնակցել «Ղարաբաղի գյուղերիզարգացման» հիմնադրամի միջոցներով կառուցվող Ս. Վարդանանց եկեղեցուհիմնարկեքի արարողությանը՝ անձամբ տեղադրելով նաև հիմնաքարերից մեկը:Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսՄարտիրոսյանի ձեռամբ օրհնության կարգը ավարտելուց հետո վարչապետնաշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճարտարի համայնքներիղեկավարների և ավագանիների անդամների հետ, որին մասնակցում էին նաև այլպատասխանատուներ և բարերարներ:

Ա. Հարությունյանը նախ հետաքրքրվել է «Ղարաբաղի գյուղերիզարգացման» հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբՃարտարում իրականացվող շինարարական աշխատանքներով: Համայնքներիղեկավարները վարչապետին ներկայացրել են դրանց ընթացքը՝ նշելով, որ մեծթափով իրականացվում են հատկապես գյուղամիջյան ճանապարհներիսալապատման աշխատանքները: Կառավարության ղեկավարը հորդորել է ավելիակտիվ շարունակել աշխատանքները՝ շաբաթօրյակների միջոցով ներգրավելովնաև համայնքների մյուս բնակիչներին:

Ա. Հարությունյանը, անդրադառնալով Ճարտարի տնտեսականզարգացման հնարավորություններին, նշել է, որ առաջիկայում համայնքներումնոր ծրագիր կմեկնարկի կոոպերացիայի տեսքով, որի վերաբերյալ զեկույցովհանդես է եկել ԼՂՀ կառավարության աշխատակազմի՝ տարածքայինկառավարման և վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը: Նատեղեկացրել է, որ Արցախում առաջարկվող կոոպերացիայի տարբերակըկիրառվում է առաջատար գյուղատնտեսություն ունեցող երկրներում, ևՃարտարում այն ներդնելու պարագայում նախատեսվում է զգալիորենբարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը:

Իր հերթին գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ պետական միջոցներովՄարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ընթացիկ տարում արդեն ստեղծվել էհանրապետությունում առաջին կոոպերացիան: Վարչապետի խոսքով՝ Թալիշումգրանցված հաջողությունները ոգևորել են Մատաղիսի բնակիչներին, ովքեր արդենդիմել են կառավարությանը՝ իրենց համայնքում ևս ծրագրի իրականացմաննպատակով պետական աջակցություն ստանալու համար:

Խորհրդակցության ավարտից հետո Ա. Հարությունյանն այցելել էՃարտարում բարեգործական միջոցներով կառուցվող մանկապարտեզ,ծանոթացել գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքներին,ինչպես նաև եղել համայնքի հիվանդանոցում, որտեղ ընթանում ենվերանորոգման աշխատանքներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ