09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հասանովի դին հանձնել Ադրբեջանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ս.թ. հուլիսի 26-ին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված եւ ոչնչացված անհայտ երրորդ անդամի ինքնությունը պարզելուց հետո ԼՂՀ իշխանությունները կընդունեն համապատասխան որոշում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված անձի ինքնությունն արդեն պարզվել է եւ նա հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հ.Հասանովը՝ ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք եւ հավատարմություն Ժնեւյան կոնվենցիայի դրույթներին, միակողմանի կարգով իրենց պատրաստակամությունն են հայտնում հանձնել Հ.Հասանովի դին Ադրբեջանի Հանրապետությանը։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ