Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ մենամարտն` այսօր
Այսօր` սեպտեմբերի 27-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի “Սպարկասեն” մարզապալատում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) մենամարտելու է բրիտանացի Փոլ Սմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ:
Երեկ` սեպտեմբերի 26-ին, Քիլ քաղաքում, տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Այսպիսով, Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Փոլ Սմիթը` 75.9 կգ:
Տեղեկացնենք, որ Աբրահամ-Սմիթ մրցելույթն ուղիղ միացմամբ ցուցադրվելու է գերմանական ARD-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, սկիզբը` ժամը 00.30):