20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Ծառուկյանի ավտոբուսներով Աբովյան մի քիչ շատ մարդ եկավ, մյուս տեղերը հաստատ “Էստի համեցիք” եք կանչելու”

Երկու օր առաջ Աբովյանում տեղի է ունեցել ոչ իշխանական եռյակի առաջին համատեղ հանրահավաքը, որով ինչպես իրենք են գլուխ գովում` ազդարարվեց Հայաստանում ազատագրական հեղափոխության մեկնարկը: Ոչ ավել, ոչ պակաս`ազատագրական հեղափոխություն…Մնում էր ազգային-ազատագրական պայքար հորջորջեին այլընտրանքային դարձած քաղաքական դաշտի այս “հուպ-հուպիկները”…

Այս եռյակ կոչեցյալների նեոբոլշևիկյան ներկայացուցիչները, որոնք արդեն գրեթե վերածվել են աղանդավորական “վկաների” և մշտապես հայտնի են իրենց ագրեսիվ վարքագծով, պահվածքով ու հայհոյախառն արտահայտություններով, այս անգամ էլ ցինիկորեն հայհոյանքներ շպրտեցին այդտեղ հավաքվածների ներկայությամբ, որտեղ կային կանայք և անչափահասներ: Բայց դե ինչ?..Դա նրանց համար սովորական երևույթ է արդեն:

Ինչ է ԲՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանին դուր եկան այդ հայհոյանքները?…Ինչու կուսակցական կին ակտիվիստը, քաղաքական գործիչը, ԱԺ պատգամավորը, մայրը, չգիտեմ գուցե նաև տատիկը չընդվզեց և լուռ լսեց այդ ամենը?…Իսկ եթե հիմա էլ մի խումբ այդ խոսքերը հակադարձի այն ասողներին, լուռ համաձայնվողներին ու չարձագանքողներին?… Ու երևի ասել են արդեն…Հաստատ…
Այս միջադեպը բնորոշում է այդ ուժերին: Եվ ՀՅԴ-ն իրոք խոհեմ գտնվեց իջնելով այս խարխլված սայլակից…Միջադեպը բնորոշում է նրանց արդեն մուտացիայի վերջնական ստադիայում գտնվող քաղաքական գիտակցության ու քաղաքական գործունեության մակարդակը…

“Հզոր ուժ է” նեոբոլշևիզմը, այլընտրանքային, ժառանգական երանգներով, գունավորումներով, Ծառուկյանի “շաբաշներով”.…
Ծառուկյանի ավտոբուսներով Աբովյան մի քիչ շատ մարդ եկավ, մյուս տեղերը հաստատ “Էստի համեցիք” եք կանչելու…Մեկա ծողովուրդը ձեզ էլ լավ գիտի, ձեզանից էլ է հոգնել…

Ռոբերտ Մելքոնյանի Facebook-յան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ