20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չեխիան Ցեղասպանության 100-ամյա տարելիցին կասի իր խոսքը

Սեպտեմբերի 22-ից 26-ը պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հրավերով Չեխիայում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը

 Պատվիրակության կազմում էին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Տաճատ Վարդապետյանը եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Լրագրողների հետ հանդիպմանը Էդուարդ Շարմազանովը արդյունավետ գնահատեց այցը:

 

Նրա խոսքով,  ՀՀ-ի արտաքին քաղաքական օրակարգի բոլոր հարցերը բարձրացվել եւ ընթացք են ստացել՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, արցախյան հարցի հայանպաստ լուծում, այլատացյութան դեմ պայքար: Պատվիրակությունը  բոլոր պաշտոնական հանդիպումներում  բարձրացրել է  Սիրիայում պայթեցված Սուրբ Նահատակաց եկեղեցու հարցը: Սրան հաջորդել է  որից Չեխիայի հոգեւոր առաջնորդի դատապարտումը: Այդ բարբարոսությունը խստագույնս դատապարտել են նաեւ Չեխիայի  Սենատի անդամները:

Անդրադառնալով Հայոց Ցեղսպանության հարցին, Շարմազանովը նշեց, որ Չեխիայում այս հարցը գրեթե եղել է տաբու,մինչդեռ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի եւ արդեն իսկ պատվակության աշխատանքների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ Սենատի պատգամավորները պատրաստ են  հարցը բարձացնել պատգամավորների պալատում: “Նրանցից մի քանիսը պատրաստակամություն են հայտնել հանդես գալ Չեխիայի պառլամենտում եւ կարծում եմ 2015 թ-ին որեւէ կերպ կքննարկվի Հայոց ցեղասպանության խնդիրը”,-ասաց նա: Շարմազանովի խոսքով, եկող տարի կայանալիք “Ընդդեմ Ցեղասպանության” միջազգային համաժողովին չեխ գործընկեներին հրավիրել են Երեւան:

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնահարցին, ապա բոլոր ատյաններում հայ գործընկների հետ չեխ պաշտոնյանները համաձայնվել են, որ հարցի լուծման ճանապարհը խաղաղ կարգավորումն է Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում: Ի դեպ, պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենք ներկայացրել են նաեւ Շոտլանդական օրինակը: “Մեր գործընկները համաձայնվեցին, որ կրկնակի  ստանադարտներն անթույլատրելի են, Շոտլանդիայի հանրաքվեի օրինակը ցույց տվեց, որ ժողուրդների իրավունքները այլեւս փաստ է եւ այդ իրացումն անքննելի է”,-եզրափակեց Շարմազանովը:

 Մարգարիտ Եսայանն էլ մասնավորապես անդրադարձավ  Չեխիայում ՀՀ դեսպանի ներդրած ջանքերին ու արդեն նկատելի արդյունքներին: Տիկին Եսայանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից իր գործընկերները հաճախ քննադատում են դիվանագիտական կորպուսին, սակայն փորձը ցույց տվեց, որ Չեխիայում Հայաստանի դեսպանությունն ամեն ինչ անում է:

Մարգարիտ Եսայանը նաեւ ասաց, որ  պատվիրակության ղեկավար Շարմազանովի ջերմ ու մտերմիկ զրույցը Չեխիայի կարդինալի հետ հիմք հանդիսացան տեղում որոշելու  հայական եկեղեցու կառուցման տեղը: Այն  Պրահայի ծայրամասից տեղափոխվեց  կենտրոն,  որին կից կլինի հայկական դպրոց:

ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նույնպես տպավորված էր: Նա հավատում է, որ  Չեխիայի Հանրապեությունը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին կասի իր դիրքորոշումը:

“Երկար տարիների ընթացքում սա հազվագույտ դեպքերից է, երբ մի ամբողջ պառլամենտ, վստահ եմ հեղափոխական քայլեր են իրականացնելու թե՛ ցեղասպանության ճանաչման, թե՛ տարածաշրջանային հարցերի շուրջ թե Հայաստանի՝ որպես գործընկերային երկիր՝ նաեւ ներդրումային հարցերում”,-ասուլիսը եզրափակեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ