02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայ գործարարներից ով է “գցել” չեխերին /վիդեո/

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունից վերադարձած ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հայ գործարարներից մեկը լավ համբավ չի թողել Չեխիայի գործարարների վրա:

“Նրանք ուզում են ներդրումներ անել, բայց ապակու արտադրությամբ զբաղվող գործարարներից մեկը պարտք է 15 հազար եվրո ու այդ իսկ պատճառով չեխ գործարարները մտավախություն ունեն Հայաստանում ներդրումներ անել”,-ասաց Մինասյանը: Նա անուն չնշեց՝ ասելով, որ գործարարը կհասկանա:

Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյոք այդ գործարարը ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանն է՝ “Շշի Մելոն”, Արծվիկ Մինասյանը հերքեց:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ