12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Իմ սեփական տանը պահում եմ 25 հոգի բոմժ.ճարտարապետը ահազանգում է/վիդեո/

Ճարտարապետ Ելենա Աթոյանը արդեն 10 տարի բոլոր պատկան մարմինների արխիվներում փորձում է  իր ընտանիքի տիրապետած  անշարժ գույքի փաստաթղթերի բնօրինակներ գտնել: Սակայն Աթոյանին ոչ մի թուղթ գտնել չի հաջողվել:

՛՛Իմ կարծիքով Հայաստանում անշարժ գույքի մաֆիա է գործում՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Աթոյանը:

Ճարտարապետը պնդում է, որ այս խնդրի հետ միայն ինքը չի առնրվում, այլ կան բազմաթիվ տուժածներ: Նրա ցավը կայանում է նրանում, որ հայրական հսկայական տնից իրենց ընտանիքին այսօր միայն երկու սենյակ է՝ մնացել.՛՛Իմ փաստաթղթերը գողացած են ու այդ գողերը բնակեցրել են մեր հսկայական եռահարկ առանձնատունը, որը գտնվում է գրողների միության հարևանությամբ: Ներկա պահին ես իմ սեփական տանը պահում եմ 25 հոգի բոմժ, որոնց նախնինները կեղծել են հորս տան փաստաթղթերը՛՛,-պատմեց Աթոյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ