Նախախորհրդարանի հայտարարությունը ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության դեպքի առթիվ

Հուլիսի 13-ին ազատամարտիկ Վարդան Թումանյանին մի խումբ անձինք դաժանաբար ծեծել են իր տան հարևանությամբ գտնվող մանկապարտեզի բակում: Ազատամարտիկին ծեծել են նրա կնոջ, դստեր և հարևանների ներկայությամբ: Հեռանալու պահին հանցագործների ոհմակի անդամներից մեկը սպառնալի տոնով հոխորտացել է, թե ուրախ եղեք, որ ողջ ենք թողնում: Նրանք նաև ինքնավստահ ու լկտի կերպով հայտարարել են, որ բարձրաստիճան հովանավորներ ունեն, […]