Ձվերի Խաչիկը ծեծեց ու չպատժվեց. Ժողովուրդ
Պարզվում է՝ ՛՛X գրուպ՛՛ ընկերության սեփականատեր, գործարար Խաչիկ Խաչատրյանն անպարտելի է: Վերջինս ամիսներ առաջ ՛՛Արաքս՛՛ թոչնաֆաբրիկայում իր թիկնազորի պետի հետ մարդ էր ծեծել և մնաց անպատիժ:
՛՛Ժողովուրդ՛՛-ն այս տարվա ապրիլի 1- ի համարում գրել էր, որ Խաչիկ Խաչատրյանը (Ձվերի Խաչիկ) մարտի 28-ին Ջրարբի գյուղում գտնվող իրեն պատկանող ՛՛Արաքս՛՛ թռչնաֆաբրիկայում աղմկալի պատմության մեջ Էր ընկել: Իր սեփական գործարանի տարածքում Խաչիկ Խաչատրյանի եւ գործարանի սառնարանի մասնագետ, 38-ամյա Վյաչեսլավի խոսակցությունը չէր ստացվել: Եվ որպես ՛՛իսկական շեֆ՛՛, Խաչիկ Խաչատրյանն իր թիկնազորի պետ՝ Հունանի հետ հենց թռչնաֆաբրիկայի տարածքում ծեծի էր ենթարկել Վյաչեսլավին:
Թե ինչն էր եղել ծեծի պատճառը, փորձել էինք պարզել ՛՛Արաքս՛՛ թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանից: Սակայն նա դեռ ամիսներ առաջ հերքել էր լուրը՝ ասելով թե Խաչատրյանի թիկնազորի պետը Հունանն է, բայց իրենց մոտ նման ծեծի դեպք չի եղել:
Դեռեւս ապրիլին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ՛՛ժողովուրդ՛՛-ին հայտնել էին, որ ծեծի գործով կատարվում է քննություն: Եվ ահա օրերս մեզ հայտնի դարձավ, որ ծեծի գործը կարճվել է ՀՀ քր. դատ. օր. 35 հոդվածի առաջին մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ բողոք չի եղել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: