02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Հրդեհ Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում

Հուլիսի 25-ին, ժամը 11.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տանիքում: Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի արագ արձագանքման խումբն և ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.50-ին, մարվել` 12.06-ին: Հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Լուսանկարը` shamshyan.com-ի:

”Մխիթարյանն անկաշկանդ տեսք ունի”.Ցորկ

Դորտմունդի ”Բորուսսիայի” մարզական տնօրեն Միխաել Ցորկը գոհ է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցուցադրած խաղից նախապատրաստական փուլում: ”Միկին չափազանց ճարպիկ և անկաշկանդ տեսք ունի”,-նշել է Ցորկը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը երեք ստուգողական խաղերում դարձել է 3 գոլի հեղինակ:

՛՛Տեր-Պետրոսյանը միշտ պիտի փորձի մտահոգություններ հայտնել, որովհետև այս Սահմանադրությունը կարվել է նրա հագով՛՛

”Ես համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ պիտի փորձի մտահոգություններ հայտնել, որովհետև այս Սահմանադրությունը կարվել է նրա հագով ժամանակին, հատուկ իր նպատակով էր՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ազգային ժողովրդավարների դաշինք՛՛ կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանն՝ անդրադառնալով առաջին նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ արտահայտած քննադատություններին:  ՛՛Առաջիկայում եթե նա կամ իր համախոհներից որևէ մեկն ուզում է վերադառնալ իշխանություն, […]

Երեւանի գրադարաններն ու երաժշտական դպրոցները համալրվում են գրականությամբ

Երեւանի բոլոր գրադարանները, մասնաճյուղերով հանդերձ, համալրվում են նորատիպ գրքերով։ Այն տարվա ծրագրով Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել 145 անուն 4800 կտոր գիրք, որոնք այս օրերին բաշխում է գրադարաններին։ “Արդեն ծրագրի երրորդ տարին է, որ գրադարանները համալրվում են վերջին տարիներին տպագրված գրականությամբ։ Ծրագրին ձեռնամուխ եղանք 2012 թվականին, երբ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր։ 2014 թվականը Երեւանի […]

Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Գրոյսմանը

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականից հետո նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։ Այս մասին իր facebook-յան էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայի երեկվա նիստում հայտարարել է իր հրաժարականի մասին: ’’Ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին՝ կապված կոալիցիայի փլուզման և կառավարական նախաձեռնությունների արգելափակման հետ: […]

Հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանունով, այլեւ նրանց սխրանքով

ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպությունները հանդես են գալիս նաեւ համատեղ նախաձեռնություններով՝ օգտագործելով միմյանց ներուժը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհի արժանացած «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը հուլիսի 24-ին Գավառում «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում «Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գեւորգյանի հետ։ Նշենք, որ «Աշխարհազոր» ՀԿ-ն նույնպես […]

Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 25-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 27-29-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև` նույնքան կնվազի: Երևանում՝   25-29-ին սպասվում է առանց տեղումների […]

Ցանկացած մարզպետ եթե պատրաստ է ծառայել, ապա ողջունելի է. Վահե Հակոբյան

՛՛Ես նախկին բոլոր մարզպետների հետ ունեմ նորմալ մարդկային, առանձին մարզպետների հետ ունեմ շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ՛՛,-այսօր Սյունիքի մարզպետարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ ի պատասխան հարցի, թե իսկապես լարված են իր ու նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները։ Հարցին, թե նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը դեռ կա՞ մարզում, Վահե Հակոբյանն ասաց․ […]

Սահմանադրությունը պետք է համապատասխանի մեր ժամանակի մարտահրավերներին եւ արժեհամակարգին. Սյունիքի մարզպետ

ՀՀ նախագահին  կից Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումն այսօր Սյունիքի մարզում էր: Մարզպետ Վահե Հակոբյանը ողջունելով ներկաներին նշեց, որ շատ պարզ է, թե ինչ է նշանակում սահմանադրական փոփոխությունը եւ ինչ կարեւորություն ունի: ՛՛Այն պետք է  կանոնակարգի մեր երկրի հետագա ընթացքը, պետք է համապատասխանի մեր ժամանակի մարտահրավերներին եւ արժեհամակարգին: Մենք գիտենք, որ Սահմանադրությունը մի օրգանիզմ է, […]

Սևանի թերակղզում կորել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի (լրացված)

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Հուլիսի 25-ին, ժամը 02.10-ին Սևան քաղաքի ՈԲ ՕՀ ոստ. ավագ լեյտենանտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.10-ին քաղաքացի Կ.Ն.-ն ոստիկանություն է դիմել  առ այն, որ հուլիսի 24-ին,  ժամը 15.30-ի սահմաններում, իրեն պատկանող “ԳԱԶ-24”  մակնիշի 33 ՏՕ 134 պետհամարանիշի ավտոմեքենայով (տաքսի) Երևանի Կոնգրես հյուրանոցից Սևանի թերակղզի է տեղափոխել Ժ. Պ. անունով Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ