Վաղարշն էլ չի սիրում քրեական հեղինակություններին. Չորրորդ իշխանություն
“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է.
“Երեկ ԱԺ դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային դարձյալ մեծ թվով ոսկերիչներ ու ոսկու առևտրով զբաղվող մարդիկ են մասնակցել:
Զուգահեռաբար “Ոսկու աշխարհի” սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը մի քանի կայքերի նույն օրվա մեջ մի քանի անգամ հարցազրույցներ է տվել՝ դրական արտահայտություններ անելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող շահութահարկի մասին օրենքի վերաբերյալ, միաժամանակ հավաստիացնելով, որ ինքը քաղաքացիներին չի ուղղորդում դեպի պայքարը:
Ի դեպ՝ Աբրահամյանը հարցազրույցների տեղատարափի տակ բավականին ուշագրավ մտքեր է հայտնել. “Ես կատեգորիկ քրեական հեղինակությունների չեմ ընդունում: Ես իմ կարգի մարդկանց եմ ընդունում: Այդ ժամանակ նրանց հետ առնչություն եղել է, բայց ես իմ աշխատանքով կարողացել եմ այնպես անել, որ նրանց հետ ընդհարումները շրջացնեմ”,-ասել է նա:
Վերջինս հավանաբար մոռացել է, որ երբ իր որդին կալանավայրում էր, նա պարզապես աստղաբաշխական թվեր էր ծախսում՝ քրեական հեղինականությունների վրա, որպեսզի իր որդուն բանտում հանկարծ չնեղացնեն:
Ի դեպ՝ “Վաղարշ և որդիներ կոնցեռն” ՍՊԸ-ում իրականացված վերջին ստուգումների արդյունքում ըկերության տնօրեն Նունե Նալբանդյանը՝ Վաղարշի կինը, տուգանվեց 65 մլն դրամով:
Գործը դեռ դատարանում , և կախված Վաղարշ Աբրահամյանի վարքագծից՝ իշխանությունը կորոշի՝ չեղյալ հայտարարել տուգանքը, թե ոչ”:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: