Սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագրերի մասին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են սիրիահայ երեխաների, ինչպես նաև սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերը: 2014 թվականի հունվար–օգոստոս ամիսներին բնակարանային վարձերի, կոմունալ վարձավճարների, դեղորայքի ձեռքբերման և այլ նպատակներով դրամական աջակցություններ են տրամադրվել 79 ընտանիքների: Եվս 355 ընտանիքի հատկացվել են կենցաղային իրեր, հագուստեղեն, կոշկեղեն ու գրենական պիտույքներ: Պարենային աջակցություն է ցուցաբերվել 283 ընտանիքների: […]





































