11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ճանապարհը կփակեն. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է.

Վերջին մեկ-երկու տարում հանրությունը բողոք արտահայտելու լավագույն միջոց է ընտրել հանրապետության տարբեր բնակավայրերում մայրուղիները փակելով: Դա կազմակերպվում է հատկապես այն ժամանակ, երբ բնակիչները նախօրոք տեղեկանում են, որ մայրուղով խոշոր պաշտոնյա է անցնելու:

 Այսօր Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի բնակիչները պատրաստվում են փակել Երևան-Վանաձոր մայրուղին: Պատճառը ՛՛Մեգո Գոլդ՛՛ ոսկի արդյունահանող ընկերության անօրինական գործունեությունն է գյուղին պատկանող 253 հեկտար հողատարածության վրա:

 Ընկերությունն այս տարածք է ներխուժել դեռևս 2006 թվականին և, ըստ բնապահպանության նախարարության լիցենզիայի, իրավունք է ունեցել 2 տարի ուսումնասիրություններ անցկացնել Մելիքգյուղի Թուխմանուկ կոչվող տարածքում:

Սակայն 2006 թվականից մինչև անցած տարի մարդիկ անօրինական հիմունքներով, բաց եղանակով ոսկի են կորզել Մելիքգյուղում և այսօր էլ շարունակում են, կարծես նշված 253 հեկտար հողատարածքը ոչ թե պատկանել է Մելիքգյուղին, այլ ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանին, ով սեպտեմբերի 10-ին գյուղում կազմակերպված հասարակական լսումների ժամանակ դահլիճում ասաց, որ Մելիքգյուղը 1000 հեկտարից ավելի արոտավայր ունի, 250-ն էլ թող արտադրական նշանակության համար օգտագործվի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ