ԲՀԿ պատգամավորի որդուն կալանավորել են համասեռամոլի պատճառով. Իրավունք
՛՛Իրավունք՛՛ թերթը գրում է.
Ինչպես հայտնի է, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդին՝ Ռոմա Գասպարյանը, ով հետախուզման մեջ էր , սեպտեմբերի 16-ին հայտնաբերվել էր: Հիշեցնենք, որ վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը(ըստ շրջանառվող լուրերի ինչ-որ համասեռամոլի):Մեզ հետ զրույցում անդրադառնալով որդուն առաջադրված մեղադրանքին՝ Ռուստամ Գասպարյանն ասաց, որ որդին ոչ մեկին չի առևանգել.
-Որդիս իմ քաղաքական հայացքների զոհն է դարձել, որդուս ձերբակալումը ընդհամենը քաղաքական պատվեր է:
Ես չեմ ճանաչել այդ համասեռամոլին, բայց տեղյակ եմ դեպքի մանրամասներին: Քսանյոթ տարեկան մի համասեռամոլի տված ցուցմունքով է որդիս այսօր կալանավորված: Այդ համասեռամոլը սոցցանցերով կապվում է պատանիների հետ և իր ծուղակն է գցում: Այսպիսի մի դեպք կատարվեց մեր գյուղում՝ Ջանֆիդայում, մի երիտասարդի հետ: Այդ համասեռամոլ սրիկան սոցցանցերով ծանոթացել է տասնութ տարեկան մի տղայի հետ, ապա հանդիպել Երևանում , հետո պարզ է՝ ինչ պետք է պատահած լիներ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: