20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շտապել է պետք. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է.

Եթե ոչ իշխանական ուժերն իրապես ցանկանում են հասնել երկրում համակարգային փոփոխությունների՝ ապա բացի սահմանադրական բարեփոխումներից (ինչը եռյակը մերժում է), բացի երկար ժամանակ և մեծ ջանքեր պահանջող օրենսդրական փոփոխություններից, կա մեկ ճանապարհ. դա իշխանափոխությունն է, որի պահանջը, սակայն, եռյակն այդպես էլ չի առաջադրում: Ընդ որում ընդգծենք, որ այս իրավիճակում ՛՛Ժառանգության՛՛ և ՀԱԿ-ի՝ առանձին գործիչների շուրթերով հնչեցված հայտարարությունները հաշիվ չեն , քանզի գաղտնիք չէ, որ գործընթացների ուղղություն որոշողը ԲՀԿ-ն է:

Ուստի, եթե Գագիկ Ծատռուկյանը չի ցանկանում հայտնվել պարտվողի դերում՝ նա առանց հապաղելու պետք է կայացնի իշխանության հրաժարականը պահանջելու որոշում՝ չընկրկելով դրա արդյունքում իր բիզնեսների վրա գործադրվելիք հնարավոր ճնշումների վտանգից:

Հակառակ պարագայում՝ եթե Ծառուկյանը հապաղի , Սերժ Սարգսյանը հաղթելու է ՝ անկախ այն բանից՝ կիրագործվեն սահամանադրական բարեփոխումները թե ոչ: Առաջին դեպքում նա կդառնա ԱԺ նախագահ՝ նոր սահմանադրությամբ վերապահված հսկայական լիազորություններով, իսկ սահմանադրական բարեփոխումները չհաջողելու դեպքում էլ ՝ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Ի վերջո ոչ ոք չի կարող ասել, որ անգամ գործող Սահմանադրությամբ՝ լինելով ՀՀԿ ղեկավարը և զբաղեցնելով վարչապետի պաշտոնը՝ Սերժ Սարգսյանը կկորցնի ներկայումս ունեցած իշխանական լծակները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ