Անցնում են նոր համազգեստի
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության կայազորի ստորաբաժանումների ստուգատես անցկացրեց մայրաքաղաքի պարեկապահակետային գնդի վարժահրապարակում: Ոստիկանության պետն անդրադառնալով ծառայողների՝ նոր համազգեստի անցնելու անհրաժեշտությանը, գործընթացը կարևորեց որպես համակարգում շարունակվող բարեփոխումների էական բաղադրիչ: Այնուհետև ոստիկանության պետը ստուգեց ծառայողների նոր համազգեստները, դիտողություններ արեց հայտնաբերված թերությունների վերաբերյալ, պահանջեց վերջնական տեսքի բերել համազգեստները, գործընթացի պատասխանատուների հետ քննարկեց […]





































