30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Գիտակցո՞ւմ է Երևանի քաղաքապետարանը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում բյուջեի կատարողայանի քննարկման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին հարցրեց, թե ինչ ապագա է սպասվում տրանսպորտի սակագնին: ՛՛Ուզում եմ ցիտել 2013թ. մարտի 28-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունը, նա ասել է.՛՛Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել, առաջիկայում էլ նման բան չի […]

Գաբրիել Սարգսյանը հաղթել է Չիկագոյի մրցաշարում

Հայազգի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն այս օրերին մասնակցեց ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացվող բաց մրցաշարին: 9 տուր տևած օփենում Գաբրիել Սարգսյանը վաստակել է 7 միավոր: Նույնքան միավոր էր վաստակել նաև հնդիկ շախմատիստը, սակայն վերջինս զիջել է Սարգսյանին լրացուցիչ ցուցանիշներով:

“Տիգրան Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը պետք է պատժվեն”

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Հայ ազգային կոնգրեսի”  քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանը տեսակետ է հայտնել , որ  ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, որպեսզի այլևս  չվերադառնա և պատասխանատու պաշտոն զբաղեցնի.”Տիգրան Սարգսյանը պետք է պատասխան տա իր արարքների համար»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա”: Պատասխանելով հարցին, որը առնչվում էր  ՀՀ երկրորդ նախագահ […]

Փաշինյանը ներողություն խնդրեց ու անցավ Տարոն Մարգարյանին

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևողականորեն խուսափում է անձամբ ԱԺ-ում ներկայացնել բյուջեի կատարողականը։ ՛՛Գուցե կոպիտ հնչի, ներողություն եմ խնդրում, բայց ռանգերի են բաժանում պաշտոնյաները, Տարոն Մարգարյանը հերթական անգամ չի ներկայանում նիստին։ Եթե պարոն քաղաքապետը համարում է ԱԺ ներկայանալը ոչ կարևոր իրադարձություն է, […]

Ուկրաինայի նոր նախագահ է ընտրվել միլիարդատեր օլիգարխը

Ուկրաինայի նոր նախագահ է ընտրվել Ռադայի պատգամավոր, օլիգարխ Պյոտր Պորոշենկոն: Երկրի ԿԸՀ ղեկավար Միխայիլ Օխենդովսկին հայտարարել է, որ ընտրություններում երկրորդ փուլի անհրաժեշտություն չի լինի, քանի որ արդեն իսկ ընտրվել է երկրի նոր նախագահ: Քվեարթերթիկների 94.12%-ը մշակելու արդյունքում Պորոշենկոն հավաքել է 54.46% ձայն: Նշենք, որ մինչ իշխանափոխությունը հայտնի գործարարը ցանկացած միջոցով օժանդակում էր Մայդանի ցուցարարներին: Պորոշենկոն […]

Ընտրություններն ավարտվում են, երբ ավարտվում է քվեարկությունը. Մուկուչյանը՝ Սուրիկ Խաչատրյանից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Գորիսոմ ընտրապայքար է ընթանում և այն անձնիք, ովքեր այս կամ այն կերպ մասնակցում են ընտրապայքարին՝ իրենց տեսակետներն ու կարծիքները կարող են ազատ արտահայտել: ՛՛Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ընտրություններն ավարտվում են, երբ ավարտվում է քվեարկությունը և դրան հաջորդող օրենքով սահմանված համապատասխան քայլերը՛՛,-ասաց նա՝ […]

Առևանգված 200 աշակերտուհիների գտնվելու վայրը հայտնի է

Նիգերիայի պաշտպանության շտաբի ղեկավար Ալեքս Բադեխը հայտարարել է, որ այս տարվա ապրիլին առևանգված ավելի քան 200 աղջիկ դպրոցականների գտնվելու վայրը հայտնի է: Զինվորականը հայտնել է, որ աղջիկների ազատման համար ուժ չի գործադրվի: Նիգերիայում գործում է ”Բոկո Խարամ” իսլամիստական խմբավորումը, որը կանգնած է երկրում իրականցվող մի շարք ահաբեկչությունների հետևում: Նրանք դեմ են հանդես գալիս կրթական համակարգում […]

Փոխվարչապետն այցելել է Գավառի Հացառատ թաղամաս

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի  ուղեկցությամբ մայիսի 26-ի երեկոյան այցելել է Գավառի Հացառատ թաղամաս: Փոխվարչապետը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները:  Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Ա. Գեւորգյանն ընդունել էր հացառատցիներին եւ խոստացել, որ առաջիկայում  կայցելի եւ տեղում կծանոթանա խնդրին: Մինչեւ բնակիչների հետ […]

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Տեր-Պետրոսյանի դեմ չէր /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ-ից հնճող տեսակետին, թե ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ էր, ասաց. ՛՛Նախագահի ելույթը ողղված չէր որևէ մեկի դեմ, առավել ևս մի մարդու դեմ, ով 68 տարեկանում ինքն իրեն քաղաքական թոշակի է ուղարկել՛՛: Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Չավուշի թանգարանի աշտարակին արծվի քանդակ է տեղադրվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդիների հետ միասին մասնակցել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ավանդաբար մայիսի 27-ին նշվող ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված արարողությանը: Տասնամյակների պատմություն ունեցող այս ավանդույթը մեկ հարկի ներքո էր հավաքել տարբեր սերունդների հարյուրավոր մարդկանց, ովքեր եկել էին Աշնակ՝ ոչ միայն իրենց հարգանքի տուրքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ