15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ամերիկացիները բոյկոտել են Օբամայի ելույթը եւ լքել դահլիճը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստիպված է եղել ընդհատել իր ելույթը, քանի որ դահլիճում գտնվող մի խումբ անձինք բոյկոտել են այն ու դուրս եկել դահլիճից, գրում է Газета.ру-ն:

Օբաման անսպասելի հայտնվել է Դեմոկրատական կուսակցությունից Մերիլենդ նահանգի նահանգապետի թեկնածու Էնթոնի Բրաունի աջակցությանը նվիրված հավաքին, սակայն նրա ելույթի ժամանակ մի խումբ մարդիկ դուրս են եկել սրահից՝ չցանկանալով լսել նախագահի ելույթը։

“Դուք պետք է քվեարկեք,- իր ելույթի ընթացքում մի քանի անգամ կրկնել է Օբաման,– Ապագան մերն է”: Սակայն մարդիկ սկսել են դուրս գալ սրահից, իսկ ոմանք սկսել են ընդհատել նրան՝ հարցեր տալով։

Միջադեպի պատճառը, ըստ լրատվամիջոցների, Օբամայի վարկանիշի անկումն է։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ