Քաղաքապետի ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել անցած ժամանակահատվածում Երևանի և Պեկինի միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ուղղությամբ դեսպանի ունեցած անձնական ներդրումը. ՛՛Հայ–չինական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի […]