15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Շարմազանովը պահանջեց անջատել Փոստանջյանի խոսափողը

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովում սկսվեց հերթական քառօրյան: Օրակարգը ներկայացնելուց հետո մտքերի փոխանակության ժամանակ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ասաց. ”Ուրբաթ երեկոյան ոչ աշխատանքային ժամին ՀՀ առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվեց դատավճիռ, որով արձանագրվեց, որ ՀՀ-ում կան քաղաքական հայացքների համար բանտախցում անձինք, հետապնդումը տեղի է ունենում…”: Պատգամավորին ընդհատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նշեց, որ հարցն օրակարգի հետ կապ չունի:

”Կա հայտարարությունների ժամ, բայց եկեք հաշվի առնենք ԱԺ կանոնակարգ-օրենքը”,-հորդորեց նա:

Երբ Զ. Փոստանջյանը շարունակեց խոսել Շանթ և Շահեն Հարությունյանների դատավճռից, Է. Շարմազանովը պահանջեց անջատել նրա խոսափողը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ