15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Ավարտվեց ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի առաջնությունը

Հոկտեմբերի 13-19-ը Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում Երեւանի պետհամալսարանի մարզահամալիրում անցկացվեցին բասկետբոլի տղաների մրցումները, որոնց մասնակցում էին 10 բուհի թիմեր։

Մրցաշարն անցավ թեժ պայքարում։ Երրորդ տեղի համար ուժերը չափեցին Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) թիմերը։ Երրորդ տեղը գրավեցին պոլիտեխնիկի տղաները։ Եզրափակչում 1-ին տեղի համար մրցեցին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի “Ֆիմա” թիմերը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրին գյումրեցիները, իսկ առաջին տեղը 7 միավորի առավելությամբ գրավեցին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողները։

Նշենք, որ բասկետբոլիստների եզրափակիչ խաղերն անակնկալ այցով պատվել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ով պարգեւատրեց հաղթող թիմին։

Նշենք, որ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը մոտենում են ավարտին։ Նոյեմբերի սկզբին կանցկացվեն վերջին՝ ֆուտզալի աղջիկների եւ տղաների առաջնությունները։

Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Ուսանողական խաղերի բոլոր հաղթողները տարվա վերջին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կստանան ծաղկաձորյան հանգստի ուղեգրեր։

   

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ