16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայ որբերի գորգի ցուցադրումն ուղերձ չէ Թուրքիային. Սպիտակ տուն

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մարկ Սթրոն հերքել է  այն կարծիքը, թե  ցուցադրելով Հայոց ցեղասպանության խորհրդանիշ ընկալվող հայ որբերի գորգը, Ամերիկան ուղերձ է հղում Թուրքիային, գրում է Ermenihaber.am-ը:

Խոսնակը հայտնել է, որ գորգը շատ կարևոր պատմական արժեք ունի, և  իրենք երկար ժամանակ որոնում էին այն  պատշաճ կերպով ներկայացնելու լավագույն տարբերակը:

Թուրքական “Հյուրիյեթ” թերթի տեղեկացմամբ՝  Սթրոն ընդգծել է, որ նոյեմբերի 18-23 կայանալիք “Շնորհակալություն ԱՄՆ-ին. 3 նվեր, որոնք  հանձնվել են նախագահներին՝ ի նշան երախտագիտության արտերկրում ամերիկյան մեծահոգության hամար” խորագրով ցուցահանդեսում ընդգրկված 3 ցուցանմուշն էլ մշակութային արժեք ունեն:

Հիշեցնենք, որ Սպիտակ տունը որոշել է նոյեմբերի 18-23-ը հայ որբերի գործած գորգը ցուցադրել նախագահական նստավայրի այցելուների սրահում: Թուրքական մամուլը Սպիտակ տան այդօրինակ քայլը մեկնաբանվել է որպես Թուրքիային հասցեագրված ուղերձ: Որպես այս տեսակետի հիմնավորում, նշվում է, որ  հայ որբերի գորգը  Հայոց ցեղասպանության խորհրդանիշ է դարձել, և դրա ցուցադրմանը բազմիցս խոչընդոտել է հենց Սպիտակ Տունը՝ հրաժարվելով այն հանել իր պահեստից:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ