Կապանը դարձավ Արցախյան ազատամարտի, հայոց պետականության վերականգնման համար մղվող պայքարի առաջին ջահակիրներից մեկը. Սեյրան Օհանյան /ֆոտո/

Սյունիքի մարզկենտրոն Կապանում ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շարքը մեկնարկեց կապանցիներին ուղղված ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձով: Այն կապանցիներին՝ սեպտեմբերի 13-ին՝ քաղաքի մարզադաշտում տոնոկան համերգից առաջ ներկայացրեց ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Տիգրան Փարվանյանը: “Խորհրդանշական է, որ նվիրական այս տոնի տոնակատարությունները մեկնարկում են Կապանից, շրջան, որը դարձավ Արցախյան ազատամարտի, հայոց […]