Օպերային թատրոնի 81-րդ թատերաշրջանը նվիրվում է Գոհար Գասպարյանի հոբելյանին

Ս.թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 18:30, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացմանը կնախորդի մեծանուն օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժող. արտիստ Գոհար Գասպարյանի 90-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրությունը, թատրոնի նախասրահում կներկայացվեն նաև արտիստուհու բեմական զգեստները: Այդ օրվանից սկսած երեք ամիս շարունակ օպերային թատրոնում կներկայացվի «Կրկին ու դարձյալ Գոհար Գասպարյանի հետ» […]