19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

18-ամյա տղան սպանել է մորն ու դիակի հետ սեռահարաբերություն ունեցել

Դատարանը 18-ամյա տեխասցի Քեւին Դեւիսին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ սեփական մորը գազանաբար սպանելու, ապա բռնաբարելու համար, տեղեկացնում է The New York Daily News-ը: 

Գործի նյութերի համաձայն՝ դատապարտվածի մայրը՝ Քիմբերլի Հիլը, սպանվել է մարտի 26-ին Կորպուս-Քրիսթի քաղաքի իր բնակարանում: Սկզբում Քեւինը մետայա լարով խեղդել է մերը, հետո 20 անգամ մուրճով հարվածել է մեջքին: Այնուհետեւ Քեւինը սեռական կապի մեջ է մտել մահացած մոր հետ: 

՛՛Ես քնեցի դիակի հետ եւ կորցրի կուսությունս՛՛,-ոստիկաններին ասել է երիտասարդը: 

Քեւինը նաեւ խոստովանել է, որ տարված է եղել ինցեստի գաղափարով, երազել է սեքսով զբաղվել մոր կամ քրոջ հետ: 

Նշվում է նաեւ, որ սպանությունից հետո Դեւիսը դեպքի վայրից հեծանիվով դիմել է փախուստի: Հաջորդ օրը նա զանգահարել է 911 ծառայություն եւ խոստովանել, որ սպանություն է գործել: 

Ոստիկանների տվյալներով՝ Քեւինը պատրաստվում էր սպանել նաեւ քրոջը՝ Դեզիրե Հիլին, սակայն բարեբախտաբար այդ պահին աղջիկը տանը չի եղել: 

Դեզիրեն պատմել է, որ իրենց մայրը հրաշալի ու բարի կին է եղել եւ իրենց շատ է սիրել: Նա ասել է, որ եղբայրը միշտ իրեն շատ վատ է պահել ընտանիքի հանդեպ: Դատավարությանը ներկա է եղել նաեւ հանցագործի պապը, ով արցունքն աչքերին պաշտոնապես հրաժարվել է մարդասպան թոռանից: Իսկ ահա Քեւինը իրեն շատ հանգիստ է պահել դատարանում եւ ժպտացել է: 

Նշենք նաեւ, որ դատաբժշկական փորձաքննությունը հանցագործին բացարձակ առողջ է ճանաչել, նա հոգեկան որեւէ շեղում չունի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ