07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Մտահոգվելու առիթ կա. ֆինանսական մսխումների եւ նախորդ կառավարության թեմաներից

Կառավարության այսօրվա նիստում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախագիծ առաջարկեց, որով փոփոխություն է կատարվում պետական բյուջեում. ”Ուսումնասիրվել են նախորդ տարիների դպրոցաշինության ծրագրերն ու Վերահսկիչ պալատի եզրակացությունը, վարչապետի հանձնարարություններն են հիմք ընդունվել, որ այսուհետև բոլոր ծրագրերն իրականացնելիս ողջամիտ ժամկետներ սահմանվեն և դպրոցները կառուցեվն մինչև երկու տարի ժամանակահատվածում, ոչ թե վեց-յոթ տարի, ինչպես բազմաթիվ դեպքերում”: Նախարարի խոսքով՝ եզրակացությունն […]

“Երկրները` մեկ հարկի տակ”. փառատոնը աշխարհի 30 երկրի ներկայացուցիչների կհամախմբի Երեւանում

Արդեն հինգերորդ տարին է, ինչ երեւանում անց է կացվում “Երկրները մեկ հարկի տակ” միջազգային խոշոր ցուցահանդես-փառատոնը: Այս տարի այն կանցկացվի սեպտեմբերի 20-22-ը` Կարապի լճի հարեւանությամբ: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց  Միջազգային գործարար կապերի խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը: Նա նշեց, որ փառատոնն ամեն տարի իրականացվում էր Հյուսիսային պողոտայում, բայց այս տարի, հաշվի առնելով այնտեղ […]

Քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Սարգիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեական գործի նախաքննությունը վարող քննիչը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, իրեն ստիպել է, որ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տա գործով […]

Բերման է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղևորը

Ոստիկանության ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել Երևան-Սանկտ-Պետերբուրգ չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 1985 թ. ծնված Բենիամին Մ.-ն, որը մայիսի 7-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը […]

Ի՞նչ կտա Շոտլանդիայի անկախացումը Արցախին

“Շոտլադիայում այս գործընթացը սկսել է ոչ այն ժամանակ, երբ Հայաստանում իմացան դրա մասին, այլ արդեն 300 տարուց ավել, և այդ անկախության ճանապարհը եղել է պայքարներով, կռիվներևով, սպանություններով” – կարծում է Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Հիշեցնենք, Մեծ Բրիտանիայի մաս կազմող Շոտլանդիայում այսօր տեղի է ունենալու անկախության հանրաքվե: Կոնկրետ մեզ այս դեպքում հետքրքրում է ոչ թե […]

Հայաստանը ԵՏՄ-ին կմիանա հոկտեմբերի 9-ին

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանը կմիանա հոկտեմբերի 9-ին, գրում է Interfax.ru-ն: Նա նշել է, որ Ղրղզստանը ԵՏՄ–ին կմիանա Հայաստանից հետո։

Լեւոն Հայրապետյանի գործով հետաքննության ժամկետը երկարաձգվեց

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի` “Բաշնեվթ” էներգետիկ ընկերության բաժնետոմսերի ձեռք բերման ժամանակ փողերի յուրացման և օրինականացման գործով հետաքննության ժամկետը երկարաձգվել է մինչ հաջորդ տարվա հունվարի 15-ը, գրում է РИА Новости-ն: Այս մասին հայտնել է Լեւոն Հայրապետյանի փաստաբան Սամվել Կարախանյանը` նշելով, որ այս պահին Հայրապետյանի հետ որեւէ հետքննչական գործառույթ չի իրականացվում: “Որքանով գիտեմ՝ քննիչներն աշխատում են, հարցաքննում […]

Եռյակի հանրահավաքին կարեւորություն չեն տալիս

Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Հովհաննես Իգիթյանը եւ Ազատ Արշակյանը խոսելով  ոչ իշխանական ուժերի եռյակի՝ /ՀՅԴ-ն չի մասնակցի-հեղ./ հոկտեմբերի 10-ին հրավիրած հանրահավաքի մասին, ասացին, թե մեծ ակնկալիքներ չունեն եւ շատ կարեւորություն չեն տալիս դրան: “Ինձ հետաքրքրում է, թե հանրահավաքի մյուս կողմում ովքե՞ր են կանգնած, քանի որ քաղաքական պահանջները, ի վերջո, ուղղված են հասարակությանը: Այդ հանրահավաքին ես […]

Շաբաթօրյակներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ”Էրեբունի-Երևան- 2796” տոնակատարությանը նախորդող շաբաթ օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում  կընթանան բակային շաբաթօրյակներ:  Այդ նպատակով կենտրոնացվել են  սանմաքրման և կանաչապատման բոլոր ձեռնարկությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսները: Շաբաթօրյակներն  ավելի լայնածավալ իրականացնելու նպատակով վարչական շրջանների համապատասխան կառույցներին տեխնիկապես կաջակցեն  նաև մայրաքաղաքի շինարարական կազմակերպությունները: Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբն էլ կվերահսկի աշխատանքի ընթացքը` պարբերաբար այդ […]

Ճարպերից ազատվելու բնական աղբյուրները

Ֆիզիկական վարժությունները և հավասարակշռված դիետան հիմնարար տարրեր են քաշի կորուստ ունենալու համար,սակայն ձեր մարմինը չի կարող դիմանալ առանց այնպիսի սննդի, որը օգնում է այրել ճարպերը: Որոշ մթերքներ պարզապես հիանալի օգնություն են ցուցաբերում ճարպերի այրման գործընթացում: Օրինակ`պրոտեինը, որը օգնում է այրել կալորիաները ավելի հեշտ, քան ճարպերն ու ածխաջրերը: Պրոտեինի օգտագործումը բարձրացնում է նյութափոխանակության տոկոսադրույքը: Կարևոր է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ