02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դուք արդեն սարսափի մեջ պետք է լինեք. Լ. Սարգսյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը վստահեցնում է՝ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին գնահատական տալու է մի քանի ամիս անց եռյակի ու հանրահավաքների ճնշման արդյունքում: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Դիտարկմանը, թե հայեցակարգը հավանության արժանանալուց հետո տասն ամսվա ընթացքում նախագահին պետք է ներկայացվի բարեփոխումների մշակված նախագիծը, պատասխանեց. ”Եթե ընթացակարգով այդպես էր նախատեսվում, ինչո՞ւ էր նախապես հայտարարվում, որ հոկտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանը ստորագրելու է Սահմանադրական բարեփոխումների փաթեթը՛՛։  

Պատգամավորն ընդգծեց՝ իրենց հիմնական բողոքն ուղղված է Սահմանադրական փոփոխություններին, որն իրականացնելու իրավունքն, ըստ իրեն, Սերժ Սարգսյանը չունի: ՛՛Եթե գործող Սահմանադրությունն այսօր իրենք չեն հարգում և ոտնահարում են ամեն րոպե, ապա նման իշխանությունը իրավունք չունի Սահմանադրության մեջ որևէ փոփոխություն մտցնելու՛՛:

Հարցին, թե նշանակում է, որ եթե ընդհանրապես հրաժարվեն փոփոխություններից, ուրեմն հանրահավաքների  շարքն էլ կձգվի մինչև հաջորդ նախագահական ընտրություններ, Լյուդմիլա Սարգսյանը հույս հայտնեց, որ չի ձգվի։ ՛՛Եթե դուք տիրապետում եք Հայաստանի  ազգաբնակչության իրական թվին, ուրեմն դուք  արդեն սարսափի մեջ պետք է  լինեք, թե ինչ է  սպասվում մեզ մեկ տարվա ընթացքում, եթե իշխանափոխություն  տեղի չունենա՛՛։

Ինչ վերաբերում է բանակցությունների տարբերակին, ապա ՀԱԿ պատգամավորը շեշտեց. ՛՛Ես չեմ կարծում, որ ընդդիմությունն ու  իշխանությունն այդքան ժամանակ ունեն՝ բանակցելու մեր երկրում  հասունացած խնդիրների շուրջ: Իրոք վտանգված է երկիրը, մարդիկ,  կարելի է ասել, հազարներով լքում են Հայաստանը՛՛։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ