17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Արարատում աղջկա համար վեճն ավարտվել է Խաչիկի սպանությամբ

Henaran.am-ի տեղեկություններով՝ երեկ գիշեր սպանություն է տեղի ունեցել Արարատում: Աղջկա պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել եւ Ալեն անունով երիտասարդը դանակահարել է 2 հոգու: 22-ամյա Խաչիկ Գրիգորյանը տեղում մահացել է, ընկերը՝ Տիգրանը Արարատի հիվանդանոցում վիրահատվել է: Տիգրանի վիճակը բժիշկները ծանր կայուն են գնահատում: Ըստ մեր տեղեկությունների, Ալենը դանակով 2 անգամ հարվածել է Խաչիկի ոտքին, մեկ անգամ […]

Ազգային պարը մտնում է դպրոց /վիդեո/

 ՛՛Կարին՛՛ ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը ողջունում է կառավարության որոշումը՝ այսուհետ դպրոցներում պարտադիր դարձնել ազգային երգն ու պարը: Այս մասին նա խոսեց այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին: Գ. Գինոսյանի խոսքով՝ նախապես որոշվել է, որ միայն պարը պետք է պարտադիր դառնա, սակայն ինքը դրան դեմ է եղել: ՛՛Հայ պարը ամենագեղեցիկն է Կովկասի մյուս […]

Նախագահի հրամանագրով՝ նշանակվել է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Գարիկ Ավագյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ: Նա մինչև այդ  Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր էր: Հիշեցնենք, Գարիկ Ավագյանն այս պաշտոնում փոխարինեց  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի որդուն՝ Արտակ Զախարյանին: Օրեր առաջ նա պաշտոնանկ էր […]

Սերժ Սարգսյանը մեկնում է Միացյալ նահանգներ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար […]

Շոտլանդիայի հանրաքվեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դասական օրինակ է. ԱԺ փոխնախագահ /ֆոտո/

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ փոխնախարար Մարտին Տլապայի և Չեխիայի խորհրդարանի սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Միրոսլավ Կրեյչայի հետ: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ հայկական պատվիրակության այցը Չեխիա լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների զարգացման և երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդման […]

Skype-ի միջոցով առաջին ”Ուղիղ կապ”-ը ոստիկանությունում

Սեպտեմբերի 22-ին ճանապարհային ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով առաջին ”Ուղիղ կապ”-ը, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում էր ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Օհանյանը:Հարցերը վերաբերում էին տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներին, դրանց բողոքարկման կարգին, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ոլորտի այլ հարցերի: Հիշեցնենք, որ սկայպի միջոցով ”Ուղիղ կապ”-ը ճանապարհային ոստիկանությունում […]

Արջը պատառոտել է տղամարդուն կնոջ աչքի առաջ

Ռուսաստանի Տոմսկի շրջանի Ստրեշեվոյ քաղաքում արջը հարձակվել է ամուսնական զույգի վրա, ինչի արդյունքում ամուսինը մահացել է, իսկ կինը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, գրում է Интерфакс-ը: Ինչպես պարզվել է, զույգն ավտոմեքենայով գնացել է մոտակա օդանավակայանի տարածք` շանը ման տալու, եւ այդ ժամանակ էլ արջը հարձակվել է նրանց վրա: Ավելի ուշ որսորդներին հաջողվել է սպանել արջին, […]

Ես հիմա այն ֆուտբոլիստը չեմ, ինչ նախկինում էի. Ուեյն Ռունի

“Մանչեսթեր Յունայթեդի” ավագ Ուեյն Ռունին խոսել է դաշտում իր սիրած դիրքի, ինչպես նաև Բոբբի Չարլթոնի ռեկորդը գերազանցելու ցանկության մասին: “Ես հիմա այն ֆուտբոլիստը չեմ, ինչ նախկինում էի, սակայն ամեն դեպքում զգում եմ առաջընթացը: Այո’, իմ խաղը փոխվել է: Երիտասարդ տարիներին ես շատ էի վազում, եւ երբեմն ժամանակ չէր մնում իրացնել սեփական գոլային պահերը: Ժամանակի ընթացքում […]

ԱՄՆ-ը “Իսլամական պետության” գրոհայինների դեմ օդային հարվածներ է սկսել /վիդեո/

ԱՄՆ-ը եւ նրա դաշնակից պետություննները սկսել են Սիրիայում ՛՛Իսլամական պետության՛՛ գրոհայինների դեմ առաջին օդային հարվածները: Այս մասին հայտարարել է Պենտագոնը, գրում է newsru.com-ը: Պենտագոնի խոսնակ, ծովակալ Ջոն Կիրբիի խոսքով՝ հարվածների ընթացքում օգտագործվել են կործանիչներ, ռմբակոծիչներ և Tomahawk հրթիռներ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր ոչնչացնել և վերացնել «Իսլամական պետություն» խմբավորումը, որն արդեն մեծ […]

Մադրիդի “Ռեալ” – “Էլչե” հանդիպումը TV-ով

Այսօր Մադրիդի “Ռեալը” Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակում կհանդիպի մրցաշարային աղուսյակի միջնամասում գտնվող “Էլչեի” հետ: Խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:00-ին, ATV-ի ուղիղ եթերում: Հիշեցնենք, որ նախորդ տուրում “Արքայական ակումբը” 8-2 հաշվով ջախջախել էր “Դեպորտիվոյին”: Մադրիդցիներից գոլի հեղինակ էին դարձել` Ռոնալդուն 29, 41, 78, Ռոդրիգեսը 36, Բեյլը 66, 74, Չիչարիտոն 88, 90:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ