18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Մանկությունը Քոբանիում անցկացրած հայ մարդու հիշողությունները՛՛

 «Այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքը նաև հայկական հող է: 1915-ին Սվազից բռնագաղթված 15 հազար հայերի տեղավորել էին Քոբանիին մոտ գտնվող ճամբարում: Նրանց մի զգալի մասը մահացավ, մնացածները տեղավորվեցին Քոբանիում», գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Ռադիկալ»-ում սյունակագիր Սերդար Քորուջուի կողմից հրապարակված հոդվածում ներկայացվում է Քոբանիի մասին Պետրոս Էքմանյանի մանկության հիշողությունները…

Իրեն  «Իսլամական պետություն» հռչակած ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից կատաղի հարձակումների ենթարկվող Քոբանի քաղաքն այսօր գտնվում է աշխարհի ուշադրության կենտրոնում:

Ինչպես ներկայացվում է պատմաբան Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը» գրքում, 1915-ին այստեղ ժամանակավոր ճամբար է հիմնվում:Այն էլ Արաբ ճամբարում, որտեղ 1915-ի սեպտեմբերի 25-ին տեղավորել էին հայ բռնագաղթյալների 15 հազարանոց քարավանը, օրական 120-170 մարդ էր մահանում: Մահացության պատճառ էին դառնում ինչպես հարձակումները, այնպես էլ՝ համաճարակները: Այս ամենից հետո ողջ մնացած հայերն իրենց կյանքը շարունակեցին սիրիական այս շրջանում: Կառուցեցին եկեղեցիներ, հիմնեցին դպրոցներ: 1927-ին բացված Խրիմյան նախակրթարանը գործեց մինչև 1962, իսկ 1950-ին բացված Ավետիս Սարաֆյան դպրոցը գոյատևեց մինչև 1975 թվականը:

Շրջանում ապրող հայերի մեծ մասը 1960-ականներին լքեց Սիրիան, իսկ մի մասն էլ տեղաղափոխվեց երկրի տարբեր շրջաններ:  1943–ին այտեղ ծնված և մինչը 12 տարեկանը Քոբանիում անցկացրած Պետրոս Էքմանյանը նրանցից մեկն է: Թեև իր սովորած դպրոցից ու Քոբանիում գտնվող հոր գերոզմանից հետք անգամ չի մնացել, միևնույնն է քաղաքը նրա համար մեծ հոգևոր արժեք ունի:

«Քոբանին այն վայրն է, որտեղ անցել է իմ մանկությունը և որտեղ գտնվում է հորս գերեզմանը: Այն ժամանակ շրջանում 2 դպրոց և 2 եկեղեցի ունեինք: Ես Խրիմյան նախակրթարանն եմ ավարտել: Երկու ուսուցիչ ունեինք՝ Հակոբը և Մարտիրոսը: Երկուսն էլ Քեսաբից էին»,- պատմում է Էքմանյանը:

Էքմանիանը, ով փաստում է, որ այն ժամանակ քաղաքի ժողովրդագրական պատկերն այլ էր, ասում է. «Մի քանի հզոր քրդական ընտանիքներ էին ապրում, բայց թվաքանակով գերակշռում էին հայերը: Քոբանիի շրջակա հողերը հիմնականում քրդերին էին պատկանում: Հայերն ավելի շատ աշխատում էին որպես հացթուխ, կոշկակար, դարբին կամ էլ զբաղվում էին երկրագործությամբ: 1940-50-ականներին  հայերի շրջանում աշխույժ էր սոցիալակն կյանքը: Ցեղասպանությունից փրկված հայերն այստեղ «Փոքրիկ Հայաստան» էին հիմնել. երաժշտական խմբեր, մարզական թիմեր և այն…

Տարածաշրջանում հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով քաղաքից սկսեցին հեռանալ նախ հայ երիտասարդները, որոնցից շատերը աշխատելու կամ սովորելու նպատակով մեկնում էին Հալեպ»:

Էքմանյանը տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ անցյալից ոչ մի հետք չէր գտել: Հիշում է միայն այստեղ ապրող մի տարեց մարդու խոսքերը. «Հայերի՝ այստեղից գնալուց հետո Աստված կտրեց այս հողերի բերրիությունը…»

Պետրոս Էքմանյանը, ով վերջին երկու տարիներին որդու հետ միասին ապրում է Հայաստանում, տարածաշրջանում հաստատվելիք խաղաղությունից հույսը չի կտրում:«Ոսուցիչ Պետիկը», ինպես իրեն անվանում են հարևանները, վստահ է, որ մի օր վերադառնալու է ու քուրդ, արաբ ու հայ հարևանների հետ շարունակի կիսատ թողած զրույցները: Նրա միակ ցանկությունն է, որ հանգստություն իջնի այն հողերի վրա, որտեղ մի ժամանակ տառապել են իր հայրերը՝ այժմ այնտեղ բնակվող քրդերը նման… : 

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ