04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Կինոյի եւ հեռուստատեսության ամենագեղեցիկ շիկահերները /ֆոտո/

Նիքոլ Քիդմանշակիրաշառլիզ թերոնԶԼՄ-ները կազմել են շոու-բիզնեսի ամենագեղեցիկ շիկահերների տասնյակը` կինոյի եւ հեռուստատեսության ասպարեզում: Առաջին տեղում շիկահեր գեղեցկուհի Շառլիզ Թերոնն է: Շատերն են ասում, որ նա հաջողության չէր հասնի, եթե շիկահեր չլիներ, չնայած դերասանուհին հանուն կերպարի մեկ անգամ դիմել է այդ քայլին, սակայն դա նրա փառքին ոչնչով չի խանգարել:

2-րդ տեղում կոլումբիացի երգչուհի Շակիրան է: Չնայած այն փաստին, որ նա բնատուր շիկահեր չէ եւ նույնիսկ չի էլ հետեւում իր մազարմատներին, երկրպագուների համար նա միշտ էլ գեղեցիկ է: Երգչուհին նույնիսկ ՄԱԿ-ի շքանշանի է արժանացել  լատինոամերիկյան աղքատ ընտանիքների երեխաներին երկար տարիներ աջակցելու համար:

3-րդ տեղում ռուս հեռուստահաղորդավարուհի Մաշա Մալինովսկայան է, չնայած որ նա պարբերաբար այցելում է պլաստիկ վիրաբույժներին: Տասնյակը շարունակում են հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը, սկանդալային երգչուհի Մադոննան, սեքսուալ շիկահեր Պամելա Անդերսոնը, առեղծվածային արտաքինով դերասանուհի Նիքոլ Քիդմանը, ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնեւան, մոդել Վիկտորյա Լապիրյովան եւ բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան:  

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ