11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ինտելեկտուալ մրցույթներ ՀՀԿ Շիրակի և Վայոց ձորի երիտասարդական կազմակերպություններում

ՀՀԿ Շիրակի և Վայոց ձորի երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի ունեցան ինտելեկտուալ խաղ-մրցույթներ: Մրցույթին մասնակցում էին երկու մարզերի շրջանային կազմակերպությունների թիմերը:

Առողջ մրցակցային մթնոլորտում Վայոց ձորի ԵԿ երեք` Ջերմուկի, Եղեգնաձորի և Վայքի շրջանային թիմերից խաղի հաղթող ճանաչվեց ՀՀԿ Եղեգնաձորի շրջանային երիտասարդական կազմակերպությունը, իսկ շիրակի մարզում`Գյումրու շրջանային ԵԿ-ն:

Իր խոսքում ՀՀԿ Շիրակի տարածքային երիտասարդական կազմակերպության ղեկավար Արտակ Առաքելյանը ողջունեց  նման ծրագրերի անցկացումը` նշելով, որ այս միջոցառումները խթանում են երիտասարդների ներկուսակցական ակտիվությունը և նպաստում տարբեր շրջանային կազմակերպությունների շփմանն ու համագործակցության խորացմանը:

Խաղի ավարտից հետո հաղթած թիմերի անդամները պարգևատրվեցին պատվոգրերով:

Հիշեցնենք, որ ինտելեկտուալ խաղ-մրցույթներն անցկացվելու են բոլոր մարզերում, իսկ մարզային փուլերում հաղթած թիմերը մասնակցելու են Երևանում կայանալիք հանրապետական փուլին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ