25 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

100 տարի անց ոչինչ չի փոխվել. արգենտինացի գրող Մարիանո Սարավիայի հոդվածը Հայոց Ցեղասպանության մասին

2014թ. սեպտեմբերի 28-ին իսպանական հայտնի “Vegamediapress”  կայքում լույս է տեսել արգենտինացի ականավոր  գործիչ, գրող Մարիանո Սարավիայի հոդվածը “Հալեպ, հարյուր տարի անց” վերնագրով: Հոդվածում հեղինակը անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանության թեմային և ցեղասպանությունից 100 տարի անց Սիրիայի հայաբնակ Հալեպ քաղաքում իրադարձությունների կրկնությանը: Մասնավորապես հեղինակը նշում է, որ իր նպատակն է հոդվածում ներկայացնել նրանց մասին, ում մեղսակից անտարբերության և ցեղասպանին օժանդակելու պատճառով է, որ […]

Կառլեն Մկրտչյանը վերադարձել է

Սեպտեմբերի 27-ին Դոնեցկի ”Մետալուրգն” ընկերական հանդիպում է անցկացրել Կիեւի ”Բուչա” թիմի հետ: Երկրորդ խաղակեսում փոխարինման են դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Ռումյան Հովսեփյանը եւԿառլեն Մկրտչյանը: Վերջինս երկար ժամանակ մարզավիճակ էր ձեռք բերում:  Հիշեցնենք, որ երկուսն էլ` Ռումյանն ու Կառլենը, հրավիրվել են Հայաստանի հավաքական մասնակցելու Ֆրանսիայի եւ Սերբիայի հետ հանդիպումներին:

ՀՀԿ-ը արտահերթ նիստին չի մասնակցի

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր նիստում հայտարարեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր 18.30 արտահերթ նիստ է հրավիրվում: Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրել էր ՕԵԿ խմբակցությունը՝ քննարկելու ”Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” և այլ օրենքներ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով խեսելով` նշեց, որ այս հայտարարությունն իր մոտ զարմանք է առաջացնում: ”Արտահերթ նիստի հետ կապված զարմանալի […]

Անձնական թշնամանք ունեն.ահազանգ Իջևանից

՛՛Էլեկտրոցանցի աշխատակիցները կորցրել են մարդկային բոլոր տեսակի արժանիքները: Հերիք չի՝  տարաբնույթ ճանապարհներով թալանում ու վնասում են խեղճ ժողովրդին, հիմա էլ թշնամանքով են լցվել հեռուստաընկերության հանդեպ՛՛,-քիչ առաջ Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ՛՛Իջևան՛՛ հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանը: Հեռուստաընկերության տնօրենի փոխանցմամբ  երկու օր իրենք զրկված են եղել եթեր ունենալու հնարավորությունից.՛՛Նկարահանումների համար սահմանամերձ գյուղերում էինք, եկանք ու հոսանքը […]

Վռազողը տղա չի բերում. Շարմազանովը` ԲՀԿ-ականներին

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ”Արտոնագրային վճարումների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Տեխնիկական խնդիրների պատճառով ԱԺ մեծամասնության 6 պատգամավորներ կողմ քվեարկեցին նախագծին, որով արդեն նախագիծն ընդունվում էր: Երբ նախագիծը կրկին դրվեց քվեարկության, ԲՀԿ խմբակցության պատգամավորները, ովքեր ևս սխալ էին քվեարկել, պահանջեցին կրկին քվեարկության չդնել: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը […]

Նյու Յորքի ոստիկանները հայհոյելու համար կարգի են հրավիրել Էրդողանի զարմիկին /վիդեո/

Աշխատանքային այցով ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը այցին վերջին օրը վիճաբանություն է ունեցել Նյու Յորքի ոստիկանների հետ, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական “Դողան” լրատվական գործակալությանը: ԱՄՆ-ից հեռանալուց առաջ, երբ Էրդողանը մասնակցելիս է եղել “TURKEN” հիմնադրամի “Mandarin Oriental” հյուրանոցում կազմակերպած ճաշին, մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել հյուրանոցի շենքի առջև: Էրդողանի թիկնապահները, որոնց մեջ […]

Ի՞նչ է ուզում ասել իշխանությունը Սուրիկ Խաչատրյանի նշանակմամբ

Ազգային ժողովի նիստին նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե ինչ է ուզում գործող իշխանությունն ասել, Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմամբ: ”Մեկ տարի առաջ այս դահլիճում ես իմ ելույթում հրապարակեցի փաստեր, որոնք հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ Սյունիքի նախկին, հիմա արդեն գործող մարզպետ Սուրիկ […]

“Վիրավորական չէ”. ինչու ԲՀԿ-ը կողմ չէր Փաշինյանի նախագծին

 Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած ”Սահմանապահ համայնքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը օրակարգ մտնելու հարցը: ՀԱԿ պատգամավորը նշեց, որ այս նախագիծը արտոնություններ է տալիս սահմանապահ բնակիչներին, ոչ թե ձեռնարկատերերին: Նախատեսվում է տալ որոշակի արտոնություններ Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր և մի քանի այլ գյուղերի բնակիչներին, […]

Ընդդիմությունը ի՞նչով կօգնի առևտրականներին. ԱԺ-ի մոտ կրքերը թեժ են

Այսօր վաղ առավոտից  փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն ԱԺ-ի դիմաց  բողոքի ակցիա են իրականացնում: Ինչպես նախորդ անգամները՝ նրանց պահանջը մեկն է՝ չկիրառել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտող ՛՛Շրջանառության հարկի՛՛ մասին ՀՀ օրենքը: Քիչ առաջ ցուցարարների հետ հադիպման են իջել ՀԱԿ և ԲՀԿ կուսակցությունների ներկայացուցիչները`  Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և ԲՀԿ խմբակցության  պատգամավորներ Տիգրան […]

”Կատալոնիան պետք է անկախանա Իսպանիայից”

Կատալոնական ”Բարսելոնայի” և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն աջակցել է Բարսելոնայի ինքնավար մարզի նախագահ Արթուր Մասին, ով վերջերս իր հարցազրույցում հայտարարել էր, որ կատալոնացիներն իրավունք ունեն իրենք որոշելու իրենց ապագան և առանձնանալու Իսպանիայից հանրաքվեի միջոցով։Այս մասին Պիկեն ասել է ”La Sexta” հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: ”Երբ Մասի նման նախագահ ես ունենում, դա իսկական բարեբախտություն կլինի։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ