12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Ուժային կառույցների թվերը բավարարում են քրքաշ, մի կերպ յոլա գնալու համար՛՛

՛՛Ի՞նչն է խանգարում, որ մենք հրաժարվենք արտաբյուջետային միջոցներից, խոսքն այն միջոցների մասին է, որոնք հավելագրվում են ոչ բյուջեով, բայց օրենքով նախատեսված ճանապարհներով: Բոլոր բնագավառներում ձեր ներկայացրած թվերը բավարարում են քրքաշ, մի կերպ յոլա գնալու համար՛՛,- այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` խնդրելով ցույց տալ մի բնագավառ, որտեղ զարգացմանն ուղղված ֆինանսներ են տրամադրված:

 Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ արտաբյուջետային միջոցների վերաբերյալ պետական բյուջեի նախագիծը կարգավորվում է գործող օրենսդրությամբ, իսկ բովանդակության առումով պատրաստ են քննարկումների և հորդորեց առաջարկ ներկայացնել:

Անդրադառնալով զարգացմանն ուղղված միջոցներին` նա ասաց, որ զարգացման մասին պատկերացում տալիս են ծրագրային ցուցանիշները, սակայն դա ավելի լավ կարող են ներկայացնել համապատասխան բաժնի աշխատակիցները: Քոքոբելյանն արձագանքեց, որ դասագրքային ճշմարտություն է` մինչև արտաբյուջեի խնդիրը չլուծվի, այն ուղիղ չարտացոլվի, խնդիր կունենանք: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ