24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոստիկանությունը պատրաստ է. Անուբաղ Համբարյանը՝ եռյակից

՛՛Ոստիկանությունը պատրաստ է օրենքի շրջանակներում կատարել իրեն վերապահված գործողություններն՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը` պատասխանելով հարցին` ի՞նչ քայլեր կձեռնարկի ոստիկանությունը, եթե եռյակը մյուս հանրահավաքին որոշի նստացույց անել: Նա նշեց, որ նախորդ հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը եռյակի կողմից ինչ-որ խախտումներ չի նկատել:

Դիտարկմանը, թե հենց այդ նույն օրենքի շրջանակում գործող ոստիկանները չէի՞ն, որ Սարյան փողոցում տարեցներին էին ծեծում, Համբարյանը նկատեց, որ այդ գործով քննություն է ընթանում, և քննությունը կպարզի` նրանք ծեծել են, թե՞ ոչ: Այնուհետև փոխոստիկանապետն ավելացրեց, որ Սարյան փողոցի դեպքերով քննությունն ավարտվել է, բայց իր ձեռքի տակ չկան տվյալներ, որ ասի` վերջանական ի՞նչ եզրակացություն է տրվել:

Համբարյանի հետ հարցուպատասխանի ժամանակ նրա կողքին նստած էր Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով լսելով հարցը Սարյան փողոցի դեպքերի մասին, կատակեց. ՛՛Ինչ լավ է, որ ես պրծա էդ ոստիկանությունից՛՛:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ