12-ամյա տղան սպանել է հաշմանդամ ծերունուն
Սվերդլովսկում չեն կարողանում քրեական պատասխանատվության ենթարկել 12-ամյա տղային, ով մեղավոր է մի շարք հանցագործությունների մեջ: 12-ամյա տղան ծեծելով սպանել է հաշմանդամ ծերունուն, ով նրա դեմ բողոք էր ներկայացրել ոստիկանություն՝ մեղադրելով գողության մեջ:
Խնդիրն այն է, որ տղան դեռեւս չի հասել քրեական պատասխանատվություն կրելու տարիքին, գրում է “Комсомольская правда” -ն:
Նախաքննության տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցելհանրակացարանում, որտեղ ապրել են թե տղան, թե 52-ամյա Իվան Գրիգորեւը՝ զոհը: Վերջինի ոտքերը թուլացած են եղել կաթվածի արդյունքում, նա հաշմանդամի սայլակին է եղել:
12-ամյա հանցագործը պարբերաբար գողացել է հաշմանդամի թոշակը, ինչից հետո վերջինը ոստիկանություն է դիմել: Իմանալով այդ մասին՝ 12-ամյա տղան ներխուժել է հաշմանդամի սենյակ ու նրան այնքան ծեծել, մինչեւ սպանել է:
Հայտնի է նաեւ, որ 12-ամյա տղան բազմաթիվ գողություններ է կատարել, անգամ մեքենաներ է առեւանգել: