21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Տնտեսական աճի տեմպը որոշ չափով կարագանա. ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ԱԺ-ում բյուջեի ներկայացման ժամանակ հայտնեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տնտեսական աճի տեմպերը դանդաղել են: Դա պայմանավորված է եղել  աշխարհաքաղաքական զարգացումներով, էներգակիրների սակագների բարձրացման հետևանքով արտադրության ծախսերի ավելացմամբ: ՛՛Տարվա երկրորդ կեսին տնտեսական աճի տեմպը որոշ չափով կարագանա՝ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովմամբ, ինչպես նաև արդյունաբերության ճյուղի վերականգմամբ՛՛,-ասաց Ջավադյանը:

Նա նշեց, որ պահանջարկի տեսանկյունից կարևոր խթան է հուլիսից պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումը և զբոսաշրջության գծով արձանագրված աճի բարձր տեմպը: 2014թ. ընթացքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար նվազել է՝ 2013թ. վերջին գրանցված 5.6 տոկոսից մինչև 2014թ. օգոստոս հասնելով 0.8 տոկոսի, իսկ սեպտեմբերին դարձել է 1.5 տոկոս: 2014թ. 7 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու դրամաշնորհները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 4.1 տոկոսով: Ըստ 2014թ. ՀՀ պետբյուջեի մասին ՀՀ օրենքի՝ տարվա ընթացքում հարկային եկամուտները կկազմեն ՀՆԱ-ի 23.24 տոկոսը:

Ուղղորդվելով մակրոտնտեսական հավասարակշվածության շարունակական բարելավման ռազմավարության սկզբունքով՝ 2015թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կշարունակի տնտեսական միջոցառումների իրականացումը՝ պետական միջամտությունն ուղղելով ներքին միջոցների արդյունավետ վերաբաշխմանը և տնտեսության կայուն աճի ապահովմանը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ