Հայաստանը, դառնալով ԵՏՄ անդամ, կարող է տարանցիկ լուրջ միջանցք դառնալ Իրանի համար
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամայանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում արժանացել է ամենաբարձր ընդունելությունների, հանդիպումներ՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի, ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի հետ: Բնականաբար սպասվում էր, որ Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը ևս մեկ անգամ կվերահաստատի հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և կնպաստի երկու երկրների տնտեսական կապերի աշխուժացմանը: […]





































