06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բայց երկխոսություն կա, ո՞վ է ասել՝ չկա. Շարմազանովը՝ եռյակից

՛՛Միշտ էլ եղել է նույն կարծիքն իշխանությունների և պետության, որ ցանկացած օրինական միջոցառում դրական են գնահատում, ցանկացած անօրինական երևույթ՝ կլինի դա իշխանությունների, թե ընդդիմության կողմից, թե այլընտրանքի կողմից, ընդունելի չէ՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե նախքան եռյակի հանրահավաքը ոստիկանապետը խոսեց սառը ցնցուղների մասին, բայց դրանք չկան, ինչ-որ բան փոխվե՞լ է իշխանության քաղաքականության մեջ:

Հարցին, թե իշխանության դիրքորոշման ու պլանների մեջ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետ որևէ բան փոխվեց, նա արձագանեց. ՛՛Ինձ համար կոնկրետ ոչինչ չփոխվեց: Իշխանությունները մինչև հոկտեմբերի 24-ն ու դրանից հետո ունեցել է իր օրակարգն ու գնում է իր օրակարգով, այդ օրակարգի մեջ ներառված են լայն բարեփոխումներ, որի արդյունքում ցանկանում ենք հասնել մեր հասարակության առջև ծառացած խնդիրների օր առաջ լուծման: Ինչքան հնարավոր կլինի, դա ցույց կտա ժամանակը, և իշխանությունն ի տարբերություն ընդդիմության՝ չունի գործիք, որի անունն է պոպուլիզմ և դեմագոգիա: Իշխանությունները պետք է շատ ավելի կոնկրետ ու փաստաթղթային գործեն, և այդ փաստաթուղթն էլ՝ 2015 թվականի բյուջեն, այսօր ներկայացվել է Ազային ժողովի դատին ՛՛:  

ԱԺ փոխնախագահը չբացառեց ընդդիմության հետ երկխոսությունը՝ հավելելով, որ հիմա էլ երկխոսություն կա: ՛՛Բայց երկխոսություն կա, ո՞վ է ասել՝ չկա: Ցանկացած առողջ առաջարկ, որը կարող է մեր տեսանկյունից դիտվել մեր ծրագրերի հետ համահունչ, և որը կբերի պետության և հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման, մենք պատրաստ ենք քննարկել: Պարզապես միգուցե պատկերացումներն են տարբեր, մեր գործընկերների մոտ միգուցե համարվում են իրատեսական, մեզ մոտ կարող են իրատեսական չլինել: Ես գոնե մինչև հոկտեմբերի 24-ը որևէ կոնկրետ ծրագրային առաջարկ չեմ լսել և  նույնիսկ այդ հանրահավքներում չեմ լսել ծրագրային, գաղափարական կետեր՛՛: Նա ընդգծեց, որ Ազգային ժողովում բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ կան, որտեղ ընդդիմությունը, այլընտրանքն ու մեծամասնությունը քվեարկում են նույն կերպ, լինում են փոխզիջումներ:

՛՛Երկխոսությունը դա է, եթե ձեզ թվում է, թե իշխանությունը պետք է փոխի իր ծրագիրն ու ասի՝ ընդդիմություն ջան ինչ-որ ուզում ես, արի, ես անեմ, ես իմ ծրագիրը դնում եմ մի կողմ, սա ոչ դեմոկրատիա է, ոչ էլ երկխոսություն՛՛:

Դիտարկմանը, որ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանությանը հրաժարականի համար ժամկետ տվեց, Շարմազանովն արձագանքեց. ՛՛Րաֆֆի Հովհաննիսյանը ժամկետ նշեց, նրան հաջորդած ու նախորդած հռետորներն էլ ժամկետ չնշեցին, ոչ էլ դրա մասին խոսեցին: Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ Եվրասիականը վատ է, նրանք ասում են՝ շատ լավ է, հիմա Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հարթակում կանգնածները նույնիսկ նույն դիրքորոշումը չունեն, եկել եք, ինձնից ինչ եք պահանջում՛՛:

Ինչ վերաբերում է իշխանափոխությանն, ապա ՀՀԿ խոսնակն ասաց. ՛՛Իշխանափոխությունը մեր երկրում և ցանկացած երկրում կարող է լինել միայն ժողովրդի կամքով համապետական ընտրությունների միջոցով: Ընտրություններն ու իշխանափոխություն ասածը պատվերով համերգ չեն, կա ժողովրդավարական պետություն, կան օրենքներ, կա իշխանության տարանջատման սկզբունք, և պատվերով համերգ չէ, որ ով երբ ուզի՝ ասի ես իշխանափոխություն եմ պահանջում, ով երբ ուզի, ասի արտահերթ ընտրություններ, դրա համար պետք է լինեն մեխանիզմներ: Ինձ համար եռյակի ղեկավարների, գործիչների ընդհանուր տեսլական ու ծրագիր առկա չէ, եթե դուք տեսնում եք, կեցցեք դուք՛՛:

Դիտարկմանը, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ տակտիկա ունեն, սակայն չեն ցանկանում նախագահ Սերժ Սարգսյանին այն սկուտեղի վրա մատուցել, Շարմազանովն արձագանքեց. ՛՛Լևոն Տեր-Պետրոսյանը լավ անեկդոտներ պատմեց, այլ բան չեմ հիշում իր ելույթից՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ