16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Աշակերտը գնդակահարել է ուսուցչուհուն /ֆոտո/

Էստոնիայի դպրոցներից մեկում 15-ամյա դպրոցականը գնդակահարել է ուսուցչուհուն, տեղեկացնում է РИА Новости-ն:

Ինչպես պարզվել է, աշակերտը իր հետ զենք է տարել դպրոց եւ կրակել գերմաներենի ուսուցչուհի Էնե Սարպալի վրա, ով տեղում մահացել է: Սպանությանն ականատես են եղել եւս 5 աշակերտներ:

Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասը իր ցավակցություններն է հայտնել մահացած ուսուցչուհու հարազատներին:

՛՛Այդ միջադեպը շոկ էր բոլորիս համար: նման բաներ չպետք է տեղի ունենան՛՛,- ասել է նա:

15-ամյա հանցագործը ձերբակալվել է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ