՛՛Յոթ տարի առաջ Տեր-Պետրոսյանը չէր հավատում բուրժուա-դեմոկրատական հեղափոխությանը՛՛
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Styopa Safaryan-ի գրառման շնորհիվ՝ ես էլ հիշեցի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2007թ-ի դեկտեմբերյան ելույթներից մեկի հայտնի հատված: ՛՛Եթե Միշա Բաղդասարովին, Բարսեղ Բեգլարյանին, Լևոն Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Մայրապետյանին, Հրանտ Վարդանյանին, Հարություն Փամբուկյանին թվում է, թե իրենք սեփականատեր ու բիզնեսմեն են, ապա չարաչար սխալվում են։ […]





































