05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛ԱԳ նախարարի համար էլ հաստատ երեկոյան կցավան՛՛

Ազգային ժողովում ՄԻՊ-ին հատկացվող բյուջեի քննարկման ժամանակ բացակայում էր ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, կառույցը ներկայացնում էր նրա տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ այս հարցին, ինչի մասին երեկ խոսել էր նաև ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նիստը վարող Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Մարգարիտ Եսայանը նշեց, թե ցավում է, որ պաշտպանը երկրում չէ և նրա փոխարեն ուրիշն է ներկայացնում:

՛՛Երեկ ցավում էր մարզպետը, քաղաքապետը, երեկոյան կցավա Արտաքին գործերի նախարարը՛՛,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը:  ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հաստատեց. ՛՛ԱԳ նախարարի համար էլ հաստատ կցավան՛՛:
Արզումանյանը շարունակեց, թե դա որևէ խնդիր չկա ներկայացման ոճի հետ, ուղղակի սկզբունքի հարց է. ՛՛Մենք էլ մեր օգնականներին չենք ուղարկում՛՛:
Պատգամավորն առաջարկեց քննարկումների համար այնպիսի ժամկետ ընտրել, որ գերատեսչությունների ղեկավարները զբաղված չլինեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ