22 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախորդ տարի մեծ պատերազմ 10 միլիոնի համար, իսկ այս տարի…

 Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանին հատկացվող բյուջեի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, թե անցած տարի 10 մլն լրացուցիչ գումարի համար ՛՛մեծ պատերազամ գնաց՛՛ և ի վերջո համաձայնեցին բարձրացնել, սակայն եկող տարի ՄԻՊ բյուջեն պակասելու է:  ՛՛Ստացվում է՝ երեք միլիոնով պակասել է, որն, ըստ պաշտպանի, մեծ անհրաժեշտություն էր, այդ ինչպես հասկանանք, այլևս այդ գումարը անհրաժետ չէ՞՛՛,-հարցրեց նա: 

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը պատասխանեց, թե այդ գումարը որևէ առնչություն չունի 10մլն-ի հետ: ՛՛Կրճատվել է կապի ծախսերը 1մլն-ով, որը կապված է կապի սակագների իջեցման հետ, ոչ գրասենյակային նյութերն են պակասել, վարչական սարքավորումները և այլն: Ամեն տարի կանդիցիաներ ու ավտոմեքենա չեն առնում՛՛,-նկատեց նա: Սաֆարյանը շեշտեց՝ չի կարող ասել՝ պաշտպանի գրասենյակը գոհ է, թե ոչ, քանի որ գոհ լինելը հարաբերական է, ամեն դեպքում այն տարաձայնությունը, որոնք եղել են նախորդ տարի, այս տարի չկան: 

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց, թե անցած արվա համար պահանջած 10 միլիոնը մինիմալ սահման էր, որը արագ արձագանքման համար էր, և հարցրեց, թե պահպանվել է այդ գումարը: Պավել Սաֆարյանը դրական պատասխան տվեց: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ