04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Նժդեհը, Սպանդարյանն ու ՛՛Հանրապետականը՛՛ . կրքերը թեժացան /վիդեո/

Քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանը կարևորում է ապագայում Հանրապետության հրապարակի մոտակա այգում տեղադրվելիք՝  Գարեգին Նժդեհի արձանի  գեղարվեստական արժեքը: Քանդակագործի համար կարևոր չէ տեղադրման վայրը: ՛՛Քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդն օրերս եղել է արվեստանոցում, որտեղ ծանոթացանք Նժդեհի  արձանին, զրուցեցինք քանդակագործ Գագիկ Ստեփանյանի հետ: Ինձ ավելի շատ անհանգստացնում է քանդակի գեղարվեստական արժեքը, բոցաշունչ հայրենասերի ընդվզող մի կերպարի ստեղծումը: […]

Այս ջուրը տալիս ենք մեր երեխաներին. սարսափելի է /վիդեո/

Օգտատեր Լիլիթ Գալստյանը էլեկտրոլիզի փորձարկման է ենթարկել սովորական ծորակի և զտող սարքի ջուրը: Արդյունքներն ուղղակի սարսափելի են: Երկու դեպքում էլ ջրի մակերեսը պատվում է վնասակար նյութերով: Օգտատերը մտահոգություն է հայտնում՝ այս ջուրը տալիս ենք մեր երեխաներին: Մանրամասները ՝ տեսանյութում:

Թոշակառուների միայն մի մասն է դիմում՝ բուժծառայություն ստանալու

՛՛Գրեթե ոլոր թոշակառուները կարիք են ունենում դիմել հիվանդանոցներ, սակայն միայն 15-16%-ն է դիմում՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա հետաքրքրվեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից, թե ինչպես է գնահատում կենսաթոշակառուներին տրամադրվող բուժծառայությունների մատչելիությունը: Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ իրատեսական գներն այսօր իրենց համար դարձել են ամենակարևոր հարցերից մեկն առողջապահության ոլորտում, […]

՛՛Զապ՛՛-ի փաստաթղթերն ուղարկվել են Արդարադատության նախարարություն

Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողոյանը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում և, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման,  ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա […]

Դոնեցկում եւ Լուգանսկում ընտրություններ են տեղի ունեցել /վիդեո/

Ուկրաինայի հարավ-արևելքում` Դոնեցկում եւ Լուգանսկում, նախօրեին ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների և պատգամավորների ընտրություններ են տեղի ունեցել: Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին՝ անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում եւ փակվել 20:00-ին: Դոնեցկում բացվել են 364 ընտրատեղամասեր, որոնցից 3-ը՝ Ռուսաստանում փախստականների ճամբարներում: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 3 թեկնածու՝ ներկայիս վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, տարածաշրջանում հայտնի ուժային Յուրի […]

Հասմիկին կհուղարկավորեն Հայաստանում

ԱՄՆ-ում անժամանակ  մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին՝ ՛՛Կարգին Հասոյին՛՛կհուղարկավորեն Հայաստանում: Այժմ  ԱՄՆ-ում գտնվող նրա հարազատները զբաղվում են տեղափոխման հարցերով,նրանք փորձելու են հնարավորինս շուտ դին տեղափոխել Հայաստան: Henaran.am-ի աղբյուրների համաձայն՝  Հասմիկ Ղարիբյանը մահացել է հիվանդանոցում:: Սիրված դերասան Իշխան Ղարիբյանի դուստրը՝  ընդամենը 34 տարեկան էր:  2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր […]

Ավտոճանապարհներին ձյուն է ու մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ինՙ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Դիլիջանում, Քաշաթաղում ձյուն է տեղում: Արագածի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում ձյուն է ու երկկողմանի մերկասառույց. ձյան շերտը տեղ-տեղ մինչև 25 սմ է։ Անվտանգ երթևեկությունն ապահվելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով […]

Բուժաշխատողների աշխատավարձերը կբարձրանան

 Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց, որ իրենց տրվող բյուջեից ընդհանուր առմամբ հատկացումները առողջապահական ծրագերի մասով 8,3 մլրդ դրամով ավելի են: Նա նշեց, որ բյուջեի 83,3%-ը կամ 67 մլրդ դրամն ուղղվելու են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունների ձեռք բերմանը: Արմեն Մուրադյանը շեշտեց, որ 2015-ի հուլիսի մեկից նախատեսվում է բարձրացանել առաջնային օղակի միջին […]

՛՛Շահարկում են դերասանուհու մահը՛՛

Լրագրող Մելանյա Ծառուկյանը facebook-ի իև տարեգրքում գրառում է. ՛՛Աստված իմ, շահարկում են ընդամենը ժամեր առաջ մահացած երիտասարդ դերասանուհու մահը և պահանջում հավանել իրենց էջը: Ամոթ ա ուղղակի, մի փոքր թասիբ ունեցեք: Չնայած ինչ թասիբի մասին ա խոսքը, երբ ուղեղ չունեն …՛՛,-նշում է լրագրողը

Որքան գումար է հատկացվել Առողջապահության նախարարությանը

Ազգային ժողովում շարունակում են քննարկել 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտնեց, որ 2015 թվականին Առողջապահության նախարարությանը հատկացվելու է 83 մլրդ 468 մլն դրամ: Ծախսերի աճը 2014 թվականի նկատմամբ կազմում է 2 մլրդ 669.1 մլն դրամ կամ 3.3 տոկոս: Ինչպես մյուս կառույցների, այս դեպքում ևս ավելացումները պայմանավորված են աշխատավարձերի ավելացմամբ և էլեկտրաէներգիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ